Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավելի քան 50 մարդ է տուժել Բեյրութում բողոքի զանգվածային ցույցերի հետևանքով

16:15, երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2019 թ.
Ավելի քան 50 մարդ է տուժել Բեյրութում բողոքի զանգվածային ցույցերի հետևանքով

54 մարդ է տուժել ոստիկանների և անվտանգության ուժերի հետ բախման հետևանքով, այս մասին գրում է Reuters-ը՝ հղում կատարելով Լիբանանի քաղաքացիական պաշտպանության ուժերին: Նշվում է, որ ոստիկանությունն արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ է կիրառել՝ ցուցարարների ներխուժումը խորհրդարական կանխելու համար:

Լիբանանի ՆԳՆ տվյալներով՝ վնասվածք է ստացել 20 ոստիկան:

Հիշեցնենք, որ Լիբանանում բողոքի ակցիաներն անցկացվում են հոկտեմբերի 17-ից: Ցուցարարները պահանջում են տնտեսական բարեփոխումներ իրականացնել երկրում ու դատական գործ հարուցել կոռումպացված պաշտոնյաների դեմ:

Բեյրութում բողոքի զանգվածային ցույցերի հետևանքով տուժածների թիվը հասնում է 50-ի
6468 | 0
Facebook