Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավագանու անդամն այսօրվա նիստին ևս մասնակցում էր փոքրիկի հետ

16:45, երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2019 թ.
Ավագանու անդամն այսօրվա նիստին ևս մասնակցում էր փոքրիկի հետ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Վարդանյանն այսօրվա նիստին ևս մասնակցում էր երեխայի հետ:

Գայանե Վարդանյանն ավագանու նիստին մասնակցում է փոքրիկի հետ
Գայանե Վարդանյանն ավագանու նիստին մասնակցում է փոքրիկի հետ

Ավելի վաղ ավագանու անդամն ասել էր, որ երեխային մեկ ամսականից մասնակից է դարձնում իր աշխատանքներին: «Քանի որ ավագանու անդամի պարտականություններից մեկը նիստերին մասնակցելն է, դրա համար մտածեցի՝ արժե փորձել ու օրինակ ծառայել այն մայրերին, ովքեր մտածում են, որ երեխան կաշկանդում է, ու ստիպված պետք է տանը մնալ: Ուզում եմ բոլորին ասել, որ ամեն ինչ հարավոր է»,- նախորդ նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, նշել էր Վարդանյանը:

Նշենք, որ Գայանե Վարդանյանն ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանի կինն է:

4400 | 0
Facebook