Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թենիսիստները կասկածվում են «հայկական մաֆիայի» հետ կապեր ունենալու մեջ. Die Welt

15:40, երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2019 թ.
Թենիսիստները կասկածվում են «հայկական մաֆիայի» հետ կապեր ունենալու մեջ. Die Welt

Պրոֆեսիոնալ թենիսիտների ընկերակցության՝ վարկանիշային 30-յակում ընդգրկված մարզիկներ, որոնց ակտիվում բազում տիտղոսներ կան, կասկածվում են պայմանավորված խաղերի գործարքներում ընդգրկված լինելու մեջ: Այդ մասին գրում է Die Welt-ը:

Նշվում է, որ ավելի քան 100 թենիսիտ կապեր են ունեցել թենիսի «հայկական մաֆիայի» ներկայացուցիչների հետ: Պարբերականը ZDF հեռուստաընկերության հետ Բելգիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում հետաքննություն է անցկացրել, որին միացել են Հետաքննության դաշնային բյուրոյի աշխատակիցները: Քննության արդյունքում պայմանավորված խաղերի գործարքներում կասկածյալների մեջ են հայտնվել 135 մարզիկներ:

Պայմանավորված խաղերի կազմակերպիչը «հայկական մաֆիան» է: Այն իր ցանցը տարածել է եվրոպական 7 երկրներում: Պայմանավորված խաղերի վերաբերյալ տեղեկատվության աղբյուրը եղել է գերմանացի մի թենիսիստ, որի անունը չի հրապարակվում: Նա համագործակցում է հետաքննական մարմինների հետ, գրում է պարբերականը:

8971 | 1
Facebook