Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռուբեն Հայրապետյանին առնչվող յուրացման դեպքով քրգործ է հարուցվել ՀՀ ՔՕ մի քանի հոդվածներով

14:35, երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2019 թ.
Ռուբեն Հայրապետյանին առնչվող յուրացման դեպքով քրգործ է հարուցվել ՀՀ ՔՕ մի քանի հոդվածներով

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան հետ կապված յուրացման դեպքով ՀՀ ոստիկանության 6-րդ վարչությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, հայտնում է «Հայկական ժամանակ»-ը:

Ըստ այդմ՝ քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի (խոշոր չափերով յուրացում), 325-րդ հոդվածի 2 մասի (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը) եւ 214-րդ հոդվածի 2-րդ մասի (Առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով:

Հարուցված քրեական գործը քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեն ստացել է և վարույթ ընդունել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

8557 | 1
Facebook