Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դուք ասում էիք՝ հպարտ եմ, որ իմ որդին ծնվել է Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը». Վարդանյանը՝ Մարությանին

14:10, երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2019 թ.
«Դուք ասում էիք՝ հպարտ եմ, որ իմ որդին ծնվել է Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը». Վարդանյանը՝ Մարությանին

Արտահերթ ելույթով ամբիոնին մոտեցավ ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ անդրադառնալով ինչպես այսօրվա միջադեպին, այնպես էլ Մարությանի հայտարարությանը: «Պարոն քաղաքապե՛տ, այդ ձեզ էր կոմֆորտ ՀՀԿ-ի հետ: Դուք էիք հարցազրույց տվող այն դերասանը, երբ ասում էիք՝ հպարտ եմ, որ իմ որդին ծնվել է Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը: Դուք էիք, որ Գագիկ Խաչատրյանի որդիներին WhatsApp-ով մինչև այսօր... ձայնագրություններն էլ ունեմ, մի արեք այնպես, որ հրապարակեմ... Ձեր աչքերը ոնց որ լցվում են, չգիտեմ՝ ծիծաղից է, թե լացներդ ա գալիս ձեր կարգավիճակի վրա»,- ասաց Վարդանյանը:

«Խնդրում եմ հրապարակել բոլոր բացահայտումները, կսպասենք»,- արձագանքեց Հայկ Մարությանը:

9150 | 2
Facebook