Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սա Ձեր ստորագրությունը չի. բռնվեցիք». Դավիթ Խաժակյանը՝ քաղաքապետին

13:50, երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2019 թ.
«Սա Ձեր ստորագրությունը չի. բռնվեցիք». Դավիթ Խաժակյանը՝ քաղաքապետին

Երևանի ավագանու նիստում «Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը կրկին անդրադարձել է քաղաքապետի արձակուրդի թեմային: «Այսօր ես ստացել եմ քաղաքապետի կարգադրությունը՝ Հայկ Մարությանին արձակուրդ տրամադրելու մասին, որով լիազորությունները վերապահվում էին նաև քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին: Ես հաղորդում եմ տվել հանցագործության մասին ու ասել եմ, որ Սարգսյանն իրավունք չուներ այդ լիազորությունն իրականացնելու, ասել եմ, որ տեղի է ունեցել պաշտոնական կեղծիք ու նոյեմբերի 4-ի այս որոշումը ստեղծվել է հետին ամսաթվով: Հիմա, իմ ձեռքի տակ է մեկ այլ փաստաթուղթ, որի հետ կապված դիմում եմ դատախազությանը: Սա նույն կարգադրությունն է, բայց ոչ՝ Հայկ Մարությանի ստորագրությամբ: Բռնվեցիք, ժողովո՛ւրդ ջան»,- հայտարարել է Դ. Խաժակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Սա Ձեր ստորագրությունը չի. բռնվեցիք». Դավիթ Խաժակյանը՝ քաղաքապետին
16259 | 3
Facebook