Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վարչապետը շարունակում է նախորդ նախագահների պարտվողական քաղաքականությունը». Մարի Բարսեղյան-Խանջյան

14:05, երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2019 թ.
«Վարչապետը շարունակում է նախորդ նախագահների պարտվողական քաղաքականությունը». Մարի Բարսեղյան-Խանջյան

Գրող, հրապարակախոս Մարի Բարսեղյան-Խանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետը շարունակում է նախորդ նախագահների սխալ և հաշտվողական, ես կասեի՝ պարտվողական քաղաքականությունը:
     Ս.Թ. դեկտեմբերի 10-ին նա հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ ստեղծել առանց ՆԱԽԱՊԱՅՄԱՆԻ...
     Էդ Թուրքիան պիտի խնդրի Հայաստանին, որ ինքը պատրաստ է առանց նախապայմանի՝ Հայաստանի կողմից ներկայացրած, դիվանագիտական հարաբերություններ սկսել Հայաստանի հետ, որովհետև մենք ենք տուժած կողմը և պահանջատերը. և ՀՀ պիտի նախապայմաններ դնի Թուրքիայի առաջ՝ ճանաչել Հայոց Ցեղասպանությունը և անցնել Իրավարար Վճռի իրականացմանը:
     Նիկոլ Փաշինյանը շարունակում է նախորդների սխալ արտաքին քաղաքականությունը...Իհարկե, Թուրքիային ձեռնտու է առանց նախապայմանի, սակայն, անգամ այս պարագայում, Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չի ստեղծում Հայաստանի հետ և սահմաններն էլ չի բացում...
     Ի՞նչ «առանց նախապայմանների» մասին է խոսքը, պարո՛ն վարչապետ...»:

4454 | 1
Facebook