Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ

12:05, երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2019 թ.
Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու գործով դատական նիստը:

Դատավորը քիչ առաջ, իր որոշմամբ, մերժեց ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխելու պաշտպանների՝ վճռաբեկ բողոքի մասին միջնորդությունը։

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը կալանքի տակ է այս տարվա հունվարից, նա մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

6610 | 0
Facebook