Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վստահ եմ, որ Ծռերին նորից բանտ ուղարկելու մտադրություն կա». Մուշեղ Շուշանյան

11:25, երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2019 թ.
«Վստահ եմ, որ Ծռերին նորից բանտ ուղարկելու մտադրություն կա». Մուշեղ Շուշանյան

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վստահ եմ, որ կա նպատակ/մտադրություն ազատության մեջ գտնվող Ծռերին նորից բանտ ուղարկելու։ Նիկոլը ու նրա ղեկավարած հակահայ գաղութային համակարգը (որի վրա սլաքներն է ուղղում նա՝ մարդկանց հերթական անգամ մոլորեցնելու և պատասխանատվությունն իրենից շեղելու նպատակով) մտմտում են դրա վրա, հարմար պահ են ուզում ընտրել (նախորդ տարվա դեկտեմբերի վերջին, այս տարվա հունվարին պատրաստվել էին, բայց վերջին պահին ռիսկի չդիմեցին)։ Ծռերի քրեական հետապնդման հարցն առհասարակ, Սմբատի ու Արմենի անձնական ազատության հարցը մասնավորաբար, ինձ համար արժանապատվության հարց են։ Եթե ազգային արժանապատվության համար ապստամբության դիմած Ծռերը պետք է հայտնվեն բանտում, մենք՝ որպես ազգ պարզապես չկանք ու պետություն ունենալու իրավունք չունենք։
     Հ․ Գ․ Նիկոլն անձնական պատասխանատվությունից չի խուսափելու՝ պատասխանատվությունը բարդելով իր պահած «համակարգի վրա»»։

7248 | 0
Facebook