Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ

10:20, երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2019 թ.
Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ

Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, ընթանում է Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու գործով դատական նիստը:

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը կալանքի տակ է այս տարվա հունվարից, նա մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, նույն գործով մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ:

Ընթանում է Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը. տեսանյութը՝ Factor TV-ի
3786 | 0
Facebook