Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ղարաբաղյան հակամարտության հարցով խոսացողների 90%-ը նստած ա մանիպուլյացիաների վրա». Արմեն Վարդանյան

09:55, երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2019 թ.
«Ղարաբաղյան հակամարտության հարցով խոսացողների 90%-ը նստած ա մանիպուլյացիաների վրա». Արմեն Վարդանյան

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս մեր քաղաքական դաշտի ամենակեղտոտ պահն էն ա, որ ղարաբաղյան հակամարտության հարցով խոսացողների 90 %-ը նստած ա մանիպուլյացիաների վրա, ու մեծ մասը դիտավորյալ են անում' տվյալ պահի կոնյուկտուրայից ելնելով։ Ընդ որում, հանուն արդարության, ասեմ, որ միշտ ա տենց եղել, մենակ հիմա չի տենց ու ամենատարբեր քաղաքական գործիչների և փորձագետների կողմից են արվում այդ մանիպուլյացիաները։ Ուրեմն ժամանակին, երբ որ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի և Արցախի միջև ռազմական փոխօգնության մասին համաձայնագիր պետք է ստորագրվի, բայց հետո, այնուամենայնիվ, դա չարվեց նախկին իշխանությանը մոտ կանգնած փորձագետներից մեկը իմ հետ մասնավոր զրույցում ասում էր, որ իրավական առումով այդ համաձայնագրի կնքումը խնդրահարույց է, քանի որ միջազգային իրավունքի տեսանկյունից պետությունները ռազմաքաղաքական փոխօգնության մասին համաձայնագիր են ստորագրում ճանաչված պետությունների հետ ու քանի որ Հայաստանը չի ճանաչում Արցախը և վերջինս էլ չճանաչված պետություն է, միջազգային իրավունքի սուբյեկտ չէ, ապա այդպիսի համաձայնագրի ստորագրումը նպատակահարմար չէ ու դա ոչ մի բան չի տա մեզ, բացի բանակցային գործընթացում խնդիրներ ստեղծելուց։ Հիմա էդ նույն մարդը Նիկոլին մեղադրում ա նրա համար, որ նա Արցախի հետ ռազմական փոխօգնության համաձայնագիր չի ստորագրում։
     P. S. Չհարցնեք ում մասին ա խոսքը, ստեղ կեղտոտ մանիպուլյացիայի երևույթի մասին ա խոսքը։ Էդ անձին չեմ ուզում քննարկենք»։

3827 | 0
Facebook