Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ես ամոթից կմեռնեի». Արսեն Բաբայան

03:15, երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2019 թ.
«Ես ամոթից կմեռնեի». Արսեն Բաբայան

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքական իշխող ուժը պարտավոր է գիտակցել, որ պետության հիմքը պետական ինստիտուտներն են ու պետական ծառայողները, և ոչ թե քաղաքական պաշտոններ զբաղեցնողները:

Ժամանակն է (նույնիսկ արդեն շատ ուշ է), որ քաղաքական պաշտոններ զբաղեցնողները հստակ գիտակցեն և հասկանան, որ հենց պետական ծառայողներն են դիմավորելու, սովորեցնելու, հետներն աշխատելու և հետո ճանապարհելու այդ քաղաքական պաշտոններ զբաղեցնողներին:

Ես եղել և մնացել եմ համոզմանս, որ պետական ծառայողները քաղաքական այրերից մի քանի գլուխ բարձր դիրք ունեն: Ուստի չեմ հանդուրժել երբեք, որ կուսակցաքաղաքական դեմքերը պետական ծառայողների հանդեպ հարգանքից բացի որևէ այլ վերաբերմունք ունենան: Ես ամոթից կմեռնեի, եթե լինեի պետական ծառայող ու իմ հասցեին վարչապետն ասեր, որ մենք՝ բոլոր պետական ծառայողներս, անպիտան ենք...

Պատվարժան պետական ծառայողներ, ուժ և համբերություն ձեզ...»:

9712 | 1
Facebook