Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 հունվարի, 2020 թ.

Իրադարձություններ

Արցախի ՀՅԴ-ն նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով

20:10, կիրակի, 15 դեկտեմբերի, 2019 թ.
Արցախի ՀՅԴ-ն նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով

ՀՅԴ Արցախի Արտակարգ Շրջանային Ժողովը հայտարարություն է ներկայացրել, որում մասնավորապես, ասված է. «ՀՅ Դաշնակցության Արցախի Արտակարգ Շրջանային ժողովը, քննելով 2020-ի համապետական ընտրություններին ՀՅ Դաշնակցության մասնակցության հարցը և ամփոփելով միասնական օրակարգի շուրջ համաձայնեցված թեկնածու առաջադրելու նպատակով ՀՅԴ Արցախի ԿԿ-ի իրականացրած բանակցությունների արդյունքները, որոշեց առաջիկա համապետական ընտրություններում ՀՅ Դաշնակցության նախընտրական ծրագիրը հիմնել հետևյալ դրույթների վրա.

-Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ապահովել ԱՀ Սահմանադրության 175-րդ հոդվածի անվերապահ իրագործումը,

-Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի իրավապայմանագրային ամրագրումը,

-սոցիալական արդարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության վրա հիմնված ներազգային համերաշխության ապահովումը,

-կոռուպցիայի և հովանավորչության դեմ անզիջում պայքարի իրականացումը,

-զսպումների և հակակշիռների մեխանիզմների ներդրմամբ պետական համակարգի հավասարակշռման, անմիջական ժողովրդավարության ընդլայնմանն ու ամրապնդմանն ուղղված՝ Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունումը,

-վերաբնակեցման համակարգված, լայնածավալ և հետևողական իրականացումը,

-«Ազգ-բանակ» հայեցակարգի հիման վրա պաշտպանության և անվտանգության համակարգի կատարելագործումը:

Նախընտրական ծրագրի վերոնշյալ դրույթների իրականացման և այս առաջնահերթությունների շուրջ հանրության համախմբման նպատակով Ժողովը որոշեց Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններին մասնակցել սեփական թեկնածուով և նախագահի թեկնածու առաջադրել Դավիթ Իշխանյանին: Խորհրդարանական ընտրություններին Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մասնակցելու է առանձին ցանկով»:

| | |
2568 | 0
Facebook