Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՊՆ ծառայողի կողմից վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է

13:40, կիրակի, 15 դեկտեմբերի, 2019 թ.
ՊՆ ծառայողի կողմից վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 23-ամյա Գագիկ Բ-ն իր վարած Kia մակնիշի 15 ՕR 115 համարանիշի ավտոմեքենայով Էրեբունի և Արցախի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 54-ամյա Վահան Շ-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած բժիշկներին վիրավորին տեղափոխել հիվանդանոց։

Ժամեր անց, սակայն, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։

Վարորդ Գագիկ Բ-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում:

6284 | 0
Facebook