Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր ծնվել են օպերային արվեստի վարպետներ Գոհար Գասպարյանն ու Տիգրան Լևոնյանը

15:15, շաբաթ, 14 դեկտեմբերի, 2019 թ.
Այսօր ծնվել են օպերային արվեստի վարպետներ Գոհար Գասպարյանն ու Տիգրան Լևոնյանը

«Արքիմեդյան լապտերով փնտրված արվեստագետներից է մեր Գոհարն՝ իր անվան նման թանկ ու նվիրական: Ծնվեց ճիշտ ժամանակին, որպեսզի իր «Կռունկով» ու «Ծիծեռնակով», «Մայր Արաքսով» ու «Անտունիով» հռչակեր և՜ իրեն, և՜ իր ժողովրդին»,- ասել է Մարտիրոս Սարյանը:

Այսօր` դեկտեմբերի 14-ին ծնվել են օպերային արվեստի մեծագույն վարպետներ Գոհար Գասպարյանն ու Տիգրան Լևոնյանը: Օպերային երգչուհին, ում նաև անվանել են «հայկական սոխակ», 1949-ից եղել է Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում, նրա երգացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ։

«Թռչունները Գոհար Գասպարյանին սովորեցրել են երգել, իսկ նա թռչուններին` ծլվլալ»,- այսպես է բնորոշել երգչուհուն Ավետիք Իսահակյանը:

Գոհար Գասպարյանն Ավետիք Իսահակյանի հետ
Գոհար Գասպարյանն Ավետիք Իսահակյանի հետ

Տիգրան Լևոնյանը երգեցողական արվեստն ուսանել է ապագա կնոջ` Գոհար Գասպարյանի մոտ, այնուհետև ստաժավորվել է Միլանի հռչակավոր «Լա Սկալա» թատրոնում։ 1962-ից եղել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ: Եղել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր: Նա մի շարք բեմադրությունների հեղինակ է, նկարահանվել է ֆիլմերում: 1984-ին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը:

Այսօր ծնվել են օպերային արվեստի վարպետներ Գոհար Գասպարյանն ու Տիգրան Լևոնյանը
Այսօր ծնվել են օպերային արվեստի վարպետներ Գոհար Գասպարյանն ու Տիգրան Լևոնյանը

Հիշեցնենք, որ այս տարի նշվում է մեծ երգչուհու ծննդյան 95-ամյակը:

6764 | 0
Facebook