Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանին հրավիրել են ԱԳՆ

14:05, շաբաթ, 14 դեկտեմբերի, 2019 թ.
Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանին հրավիրել են ԱԳՆ

Անկարայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Մ. Սաթերֆիլլդը Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևից հետո հրավիրվել է Թուրքիայի ԱԳՆ, գրում է թուրքական TRT հեռուստառադիոկայանը։ Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալն ամերիկացի դեսպանին փոխանցել է Անկարայի անհանգստությունը՝ Սենատի կողմից ընդունված բանաձևի վերաբերյալ:

Ավելի վաղ, Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հանդես էր եկել հայտարարությամբ, որով նշվում էր, որ ամերիկյան ղեկավարության դիրքորոշումն այս հարցում չի փոխվել և համահունչ է նախագահ Թրամփի կողմից արված հայտարարությանը, որը նա արել էր այս տարվա ապրիլին: Ապրիլի 24-ին Թրամփը 1915-ի իրադարձությունների վերաբերյալ իր ելույթում օգտագործել էր «Մեծ ողբերգություն» արտահայտությունը:

5923 | 0
Facebook