Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կոնգրեսը հավանություն է տվել Դոնալդ Թրամփին վերաբերող իմփիչմենթի հոդվածներին

13:30, շաբաթ, 14 դեկտեմբերի, 2019 թ.
Կոնգրեսը հավանություն է տվել Դոնալդ Թրամփին վերաբերող իմփիչմենթի հոդվածներին

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի դատական հարցերով հանձնաժողովը հաստատել է այն հոդվածները, որոնք վերաբերվում են Դոնալդ Թրամփի իմփիչմենթին, գրում է CNN կայքը:

Թրամփը մեղադրվում է նախագահական իր պաշտոնը չարաշահելու մեջ և խոչընդոտել է Կոնգրեսի աշխատանքները, երբ փորձել է արգելել Ներկայացուցիչների պալատում իր գործունեության շուրջ անցկացվելիք լսումները: Կոնգրեսում քվեարկությանը ներկայացված հոդվածները հաստատվել են հանձնաժողովի 23 անդամների կողմ և 17 դեմ հարաբերակցությամբ։ Դեմ են քվերակել Հանրապետական կուսակցության անդամները:
     Նոր քվեարկության համար հստակ ժամկետներ դեռևս սահմանված չեն, բայց Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները նախկինում հայտարարել էին, որ դա կարող է տեղի ունենալ հաջորդ չորեքշաբթի:

Դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում ունեն մեծամասնություն, ուստի մեծ հավանականություն կա, որ հոդվածները հաստատվեն: Դրական քվեարկության դեպքում գործը կուղարկվի Սենատ, որը կանցկացնի լսումներ՝ որոշելու՝ Թրամփին պաշտոնից հեռացնելու մասին:
     Եթե Ներկայացուցիչների պալատը հաստատի հոդվածները, ապա Թրամփը կդառնա ԱՄՆ-ի պատմության մեջ երրորդ նախագահն, ով կանցնի իմփիչմենթի գործընթացով:

7911 | 0
Facebook