Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 հունվարի, 2020 թ.

Համացանց

«Հեղափոխությունը ձեզանից պիտի սկսեք, պարո՛ն Փաշինյան». Գարեգին Միսկարյան

17:15, շաբաթ, 14 դեկտեմբերի, 2019 թ.
«Հեղափոխությունը ձեզանից պիտի սկսեք, պարո՛ն Փաշինյան». Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նորից Ամուլսարի մասին:

Նիկոլ Փաշինյանը իր հանրային «զրույցներից» մեկի ժամանակ, երբ արդեն «Էլարդի» բացասական եզրակացության մասին հանրայնորեն ու ակնհայտ ասացին անձամբ «Էլարդ» մասնագետները, ի թիվս այլ «հիմնավորումների» ասաց, որ բոլոր զարգացած երկրներն էլ անցել են հանքարդյունաբերության փուլը, ու, իբր մենք այլընտրանք չունենք։

Ես հասկանում եմ, որ Փաշինյանը լրագրող է, ու կարող են տնտեսագիտության մասին իր պատկերացումները չհամապատասխանել 21-րդ դարի պահանջներին ու մարտահրավերներին, բայց կարծում եմ, որ որպես վարչապետ կարող է ինքն իրեն երկու հարց տալ.

Կա՞ արդյոք «տնտեսական հեղափոխության» այլ տարբերակ, քան հանքարդյունաբերությունն է (հաշվի առնելով Ամուլսարում հանքի շահագործման դեմ խոսող տնտեսագետների պնդումները, և եթե Ամուլսարում հանքի շահագործումը այդքան վտանգավոր է, որքան որ պնդում են հանքի շահագործմանը դեմ հանդես եկողները, ու այդքան մեծ են ռիսկերը, որոնք մատնանշել է «էլարդը», ապա, ովքե՞ր և ինչո՞ւ են այդպես հետևողականորեն ձգտում շահագործել էդ հանքը։

Բանն այն է, որ այս հարցերն ունեն տրամաբանական ու շատ պարզ պատասխան: Խնդիրը կառավարող ուժի տնտեսական քաղաքականությունը մշակող թիմի իմպոտենտությունն է. Բանն այն է, որ էդ «տնտեսական հանրության» ուղեղը նախկին ռեժիմի սպասարկուների մի որջ է, ովքեր տնտեսության զարգացման առումով այլ բան, քան հանքարդյունաբերությունը «զարգացնելը» առաջարկելու բան չունեն, թե մյուս կողմից էլ պնդելով, որ հանքարդյունաբերությունը միակ ճանապարհն է երկիրը «պատերազմից հաղթած հանելու», հանրության մի զգալի մասին անուղղակիորեն սրում են Փաշինյանի կառավարության դեմ։

Ստացվում է, որ մի կրակելով երկու նապաստակ են սպանում:

Կհրաժարվի Փաշինյանը հանքը շահագործել. կասեն` դե մենք տնտեսությունը զարգացնելու ձևը ասեցինք, դու (Փաշինյանը) չկարողացար իրականացնել։

Չի հրաժարվի Փաշինյանը հանքը շահագործելուց, կունենա երկու տարբերակ.ճնշումներով կշահագործի` շահած դուրս կգան «տնտեսական բլոկի» պատասխանատուները՝ «Լիդիանի» հետ, իսկ Փաշինյանի վարկանիշը կտրուկ կընկնի։
     Ճնշումներով էլ չկարողանա շահագործել` «տնտեսական բլոկը» դրանից չի տուժի, որովհետև` դե՜ իրենք ուզում էին տնտեսական հեղափոխություն անեն, իսկ Նիկոլը միևնույնն է, էլի կկորցնի ռեյտինգը և լեգիտիմության էն պաշարը, որ ի հեճուկս համակարգի, դեռ ունի։

Իսկ ճշմարտությունն այլ տեղ է. Հայաստանը զարգացնելու մեծ պոտենցիալ ու հեռանկար ունի առողջապահության ոլորտում: Լուրջ ներդրումներ ներգրավելու ու այդ ուղղությունը զարգացնելու իրական մեծ հնարավորություն կա, բայց որի վրա հանքարդյունաբերությունը ընդհանրապես և Ամուլսարում հանքի շահագործումը՝ մասնավորապես, մեծ խաչ են քաշում։

Բայց ի՞նչ պիտի անի Փաշինյանը այս պարագայում. պիտի հեղափոխություն անի։ Պիտի աշոտյան անի տնտեսական բլոկի այն պատասխանատուներին, ովքեր համոզում են նրան շահագործել հանքը, զարկ տալ հանքարդյունաբերությանը, ու սկսի տնտեսությունը կառուցել ոչ թե Սերժի տնտեսական բլոկի խորհրդականներով համեմված Ավինյանի պատկերացումներով, այլ աշխատի իրական ազգային ու պետական երկարաժամկետ շահերը հաշվի առնող ու երկրի պոտենցիալը իրապես ընկալող ու զարգացման ծրագիր առաջարկող անհատների ու խմբերի հետ։

Հեղափոխությունը ձեզանից պիտի սկսեք, պարո՜ն Փաշինյան, պետք չէ հարմարվել համակարգին ու դժգոհել թե համակարգը դիմադրում է։ Եթե ցանկություն ունեք, կարող եմ ներկայացնել տնտեսական զարգացման հայեցակարգ, որտեղ տեղ չունեն մետաղական հանքերը, ու որը ավելի շատ կնպաստի մեր հաղթանակին, քան Ամուլսարի ոսկով տնտեսության դիվերսիֆիկացիան կարող է լինել պատերազմի դեպքում։

Ես հասկանում եմ, որ դուք տնտեսագետ չեք, բայց դուք էլ եք հասկանում չէ՞, որ ձեր «տնտեսական հանրության» առաջարկած «տնտեսական հեղափոխությունն» էլ հեղափոխություն չէ, այլ Սերժի, Լիսկայի, Բուլկի Արամի բռնած տնտեսական զարգացման գծի տրամաբանական շարունակությունն է։

Պետք չէ ճակատով հագնել պատին՝ ապացուցելու համար, որ անվախ ես։ Հեղափոխությունը սկսեք ձեզանից, հաշվի նստեք մարդկանց հետ, ովքեր հավատացել են Ձեզ ու կանգնել Ձեր կողքին, հավատով, որ միասին կկերտենք մեր երազած հայրենիքը ստեղծելու համար անհրաժեշտ համակարգը, ոչ թե Սերժի սարքած համակարգը «կազատենք» կոռուպցիայից ու կհամարենք, որ գործ ենք արել։

Բարին բոլորիս հետ

Հ.Գ. Որ կարդաս, (եթե կարդաս) մի ձևով իշմա՜ր տուր, բոյը կապուտ ասեմ»:

| | |
4755 | 0
Facebook