Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հավանաբար հաջորդ հրապարակումը կլինի, որ գրավել են մի քանի բնակավայր». Կ. Հովհաննիսյան

13:05, շաբաթ, 14 դեկտեմբերի, 2019 թ.
«Հավանաբար հաջորդ հրապարակումը կլինի, որ գրավել են մի քանի բնակավայր». Կ. Հովհաննիսյան

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաքվի բռնապետի քարոզչամեքենան, ամեն օր ստահոդ լուրերով կերակրելով սփական հանրությանը, պատրաստում է պատերազմի: Դրա մասին են վկայում պաշտոնական հաղորդագրությունները, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Ըստ Բաքվի բռնապետի քարոզչամեքենաների տարածած հայտրարության` սույն թվականի մարտ և հունիս-հուլիս ամիսներին Ադրբեջանի ԶՈՒ-ն Քազախի (Ղազախ) շրջանում` Բաբաքար լեռան ուղղությամբ սեփական դիրքերը առաջ է տվել և վերահսկողություն սահմանել Վրաստանից Հայաստան մտնող գազատարի վրա: Չեն մոռոացել նաև պաշտոնական հաղորդագրությունում ՀՀ-ի հասցեին օգտագործել թշնամի բառը:
     Արդեն ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանում սպսավող ընտրությունների ողջ քարոզչական արշավը կառուցվելու է Հայաստանին որպես թույլ ու անճար պետություն ներկայացնելու սցենարով: Հավանաբար հաջորդ հրապարակումը կլինի, որ գրավել են մի քանի բնակավայր»:

14302 | 0
Facebook