Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Պատրաստվո՞ւմ է ԲՀԿ-ն Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել. «Հրապարակ»

10:10, շաբաթ, 14 դեկտեմբերի, 2019 թ.
Պատրաստվո՞ւմ է ԲՀԿ-ն Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել. «Հրապարակ»

«Քիչ հավանական եմ համարում, որ «Իմ քայլը» գնա ավագանու արտահերթ ընտրությունների: Այս մասին «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Հայկ Մարությանի հրաժարականի դեպքում պատրաստվում եք քաղաքապետ առաջադրվել, այդ պատճառո՞վ եք այդպես հուժկու պայքարում՝ հարցրել է թերթը Նաիրա Զոհրաբյանին։

«Ոչ, ես նման գործընթաց չեմ տեսնում և քիչ հավանական եմ համարում, որ «Իմ քայլը» գնա ավագանու արտահերթ ընտրությունների։ Մենք միշտ եղել ենք ակտիվ, ինչ վերաբերում է վերջին շրջանի ակտիվությանը, պայմանավորված է քաղաքապետարանի պարալիզացվածությամբ և քաղաքապետի ուղղակի անգործությամբ»,-ասել է նա:

Նաև` երեսով եք տալիս, որ ընտրել եք Փաշինյանին. է` չընտրեիք։

«Անվերջ Հանրապետականի հետ կոալիցիան և այլ հետագծեր են հիշեցնում, գալիս է մի պահ, երբ դու էլ արդեն, կոռեկտությունը մի կողմ դնելով, պիտի հիշեցնես, որ եթե չլիներ «Բարգավաճը», գոնե լեգիտիմ ճանապարհով, խորհրդարանը վարչապետ չէր ընտրի»,- պատասխանել է պատգամավորը:

Կարծում եք` իրենք փշաքաղվեցի՞ն ձեր այդ հիշեցումներից:

«Իրենց կենսաբանական հոգեվիճակը մեզ բացարձակ չի հետաքրքրում»։

Իսկ ձեզ հետաքրքրո՞ւմ է Փաշինյանի հեռացումը՝ պատրաստվո՞ւմ եք հունվարից հետո Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել, Գագիկ Ծառուկյանի՞ն եք տեսնում այդ աթոռին։ «Չկա նման բան»»,-գրում է թերթը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

7720 | 1
Facebook