Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

18:55, ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2019 թ.
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն այսօր հեռախոսային բանակցություններ են վարել՝ քննարկելով երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային մի շարք հարցեր: Այս մասին հայտնում Է ՌԴ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:

«Զարգացնելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Թայիփ Էրդողանի 2019 թվականի դեկտեմբերի 11-ի հեռախոսազրույցը՝ նախագահները քննարկել են Սիրիայի իրադրության խաղաղ կարգավորման գործընթացը և Մերձավոր Արևելքի տարածաշրջանի և Աֆրիկայի հյուսիսի ընդհանուր իրադրությունը»,-ասված է հաղորդագրությունում:

8733 | 0
Facebook