Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ն չի հրաժարվի ատոմային էներգիայից

15:35, ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2019 թ.
ԵՄ-ն չի հրաժարվի ատոմային էներգիայից

ԵՄ երկրները չեն հրաժարվի ատոմային էներգիայից, հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով գագաթնաժողովի հրապարակված եզրափակիչ հայտարարությունը, որին մասնակցել են միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարները:

Հրապարակման մեջ նշվում է, որ Եվրոխորհուրդը ճանաչում է ԵՄ երկրների իրավունքը` ինքնուրույն որոշելու էներգիայի տեսակները, որոնք նրանք մտադիր են օգտագործել և կիրառել առավել համապատասխան տեխնոլոգիաների միջոցով: Այսպիսով, Ֆրանսիան և Բուլղարիան նշել են ատոմային էներգիայի կիրառման մտադրության մասին:

ԵՄ անդամները (բացառությամբ Լեհաստանի) մտադիր են մինչև 2050 թվականը միավորել տնտեսությունները՝ չեզոքացնելով և մինչև զրոյական կետի հասցնելով դրա բացասական ազդեցությունը կլիմայի վրա: Եվրոհանձնաժողովը պետք է նախապատրաստի առաջարկությունների երկարաժամկետ ռազմավարությունը սկսած 2020 թվականից:

5979 | 0
Facebook