Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է ռազմական բյուջեն, որով ռուսական գազատարների նկատմամբ պատժամիջոցներ կսահմանվեն

12:55, ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2019 թ.
ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է ռազմական բյուջեն, որով ռուսական գազատարների նկատմամբ պատժամիջոցներ կսահմանվեն

Նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկեց պաշտպանական բյուջեն ընդունելու օգտին, որով պատժամիջոցներ կկիրառի ռուսական «Հյուսիսային հոսք–2» և «Թուրքական հոսք» գազատարի խողովակաշարերի կառուցման դեմ, որոնք ապահովելու էին եվրոպական էներգետիկ անվտանգությունը: Մասնավորապես, փաստաթղթում կառուցվող «Հյուսիսային հոսք–2» նախագիծն անվանվել է «պարտադրանքի և քաղաքական ճնշման գործիք», որը կթուլացնի ԱՄՆ-ի կապերը Գերմանիայի և Եվրոպայի հետ, որպես ամբողջականություն, գրում է Deutsche Welle պարբերականը:

Օրինագիծը պատժամիջոցներ է նախատեսում այն նավերի դեմ, որոնք զբաղվում են այդ գազատարների խողովակների տեղադրման աշխատանքներով, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների դեմ, ովքեր ներգրավված են այդ նավերի շահագործման մեջ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն հայտարարել է, որ մտադիր է ստորագրել հինգ տարվա ժամկետով նախատեսված պատժամիջոցների մասին օրինագիծը, եթե այն անցնի Կոնգրեսով: Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը կկարողանա կանգնեցնել պատժամիջոցների սահմանումը, եթե ապացուցվի, որ ԱՄՆ-ին հաջողվել է «նվազագույնի հասցնել» Ռուսաստանի քաղաքական նպատակներով գազի խողովակաշարերի օգտագործումը:
     Ներկայացուցիչների պալատի կողմից օրինագիծը հաստատվելուց հետո Սենատը պետք է քննարկի այն: Ակնկալվում է, որ Կոնգրեսի վերին պալատում նրանք կքվեարկեն փաստաթղթի ընդունման օգտին մինչև դեկտեմբերի 20-ը, որից հետո այն կստորագրվի նախագահի կողմից։

«Հյուսիսային հոսք–2»-ի արժեքը 11 միլիարդ դոլար է, որով նախատեսվում է տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր գազ արտահանել դեպի Գերմանիա: Ռուսաստանը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ ակնկալում է մինչև տարեվերջ ավարտին հասցնել գազատարի նախագիծը:

5883 | 0
Facebook