Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գաղտնալսման մասին օրենքն այլ նշանակություն ունի». Արա Վարդանյան

03:35, շաբաթ, 14 դեկտեմբերի, 2019 թ.
«Գաղտնալսման մասին օրենքն այլ նշանակություն ունի». Արա Վարդանյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ գաղտնալսման մասին օրենքը, ըստ իս, լրիվ այլ նշանակություն ունի, քան այն ինչ քննարկվում է։ Իրականում, Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ ԱԱԾ-ն այն եզակի մարմինն է, որին «տիրանալը» գրեթե անհնարին բան է։ Դու կարող ես այդ մարմնի միջոցով այս կամ այն գործը փորձես կարես, բայց այն քեզ մեկ է չի ենթարկվի։ Այս կառույցը միշտ էլ առանձնացել է իր անկախությամբ և բավականին բարձր որակավորում ունեցող աշխատակիցներով։
     Սա գիտակցելով վարչապետն ընդլայնում է ոստիկանության լիազորությունները և հնարավորությունները՝ ստեղծելով շահերի բախում այդ երկու կառույցների միջև։ Ինչպես ասում են՝ разделяй и властвуй».

6154 | 0
Facebook