Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կկանգնեցնի՞ սա թուրքական «երկրորդ ազգային ուխտի» ընթացքը». Հրանուշ Խառատյան

10:45, ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2019 թ.
«Կկանգնեցնի՞ սա թուրքական «երկրորդ ազգային ուխտի» ընթացքը». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էրդողանն այնտեղ հասավ, որ ԱՄՆ Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող փաստաթուղթ։ Բնականաբար՝ միաձայն: Թուրքիան, փաստորեն, ԱՄՆ կողմից ճանաչվեց որպես ցեղասպանող երկիր: Կկանգնեցնի՞ սա թուրքական «երկրորդ ազգային ուխտի» ընթացքը:

Չնայած Էրդողանը մոտ մեկ ամիս առաջ ասել էր, որ Ռուսաստանի հետ իր ընթացիկ հարաբերությունների զարգացումը չի խանգարի կռվել Ռուսաստանի դեմ, եթե ՆԱՏՕ-ն այդպես որոշի, Ռուսաստանը, ըստ էության, լուռ կուլ տվեց:

Թուրք-ռուսական պատերազմները պատմական հարուստ փորձ ունեն, բայց Ռուսաստանի հաղթանակները, Ղրիմի պատերազմից զատ, միշտ կարճաժամկետ են եղել: Նույնիսկ Քեմալ-Լենին եղբայրական համաձայնությունում Ռուսաստանը, ըստ էութան, պարտվել է: Մուստաֆա Քեմալն Ինենյուի հետ ոչ միայն մատը մատին չխփեցին Լոզանի որոշումներին վճռորոշ ձայնի իրավունքով Ռուսաստանի մասնակցության համար, այլ հենց իրենք ջանացին իրենց եղբորը թույլ չտալ մասնակցելու որոշումների կայացմանը: Դառնացած Ռուսաստանին մնաց վերքերը լիզելով ժպտալը: Հիմա ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող փաստաթղթի ընդունումն ԱՄՆ ցանկության դեպքում կարող է գործնական և իրավական հետևանքներ ունենալ, որի արդյունքում կարող է` ա) կասեցվել թուրքական «երկրորդ ազգային ուխտի» ընթացքը, բ) առաջացնել Մոսկվայի պայմանագրի և սահմանների վերանայման խնդիր, հատկապես, որ մոտենում է 2021թ.՝ այդ պայմանագրի 100-րդ տարելիցը և, միգուցե, գաղտնի փաթեթի «լույս աշխարհ» գալը, գ) Էրդողանին ստիպել մեղայականով ներկայանալ ԱՄՆ-ին (ափսոս), դ) սերտացնել ռուս-թուրքական մերձեցումը: Վերջինը հղի է բազմաթիվ վտանգավոր անորոշություններով: Եվրոպական երկրներից առավել հետաքրքիր է թվում Մեծ Բրիտանիայի դիրքորոշման հարցը: Շարունակելո՞ւ է այս հարցում մնալ ԱՄՆ-ի գամփռը, ինչպես ժամանակին ասում էր Մարգարետ Թետչերը...»:

4960 | 0
Facebook