Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ

08:30, ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2019 թ.
Սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ

Հանրապետության տարածքում՝

Դեկտեմբերի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Դեկտեմբերի 13-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-17-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 13-ի ցերեկը սպասվում են թույլ տեղումներ՝ ձնախառն անձրևի տեսքով։ Առավոտյան ժամերին հատկապես ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։

Եղանակը մայրաքաղաքում
Եղանակը մայրաքաղաքում

Երևան քաղաքի դեկտեմբերի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 11.70C (1999 թ.)
     • Օդի նվազագույն ջերմաստիճան` -15.20C (1975 թ.)
     • Օդի միջին օրական ջերմաստիճան` 0.20C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

5253 | 0
Facebook