Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Սա ճշմարտության պահ է». ԱՄՆ-ի սենատորը՝ Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման մասին

23:25, հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2019 թ.
«Սա ճշմարտության պահ է». ԱՄՆ-ի սենատորը՝ Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման մասին

Հինգշաբթի օրն ԱՄՆ-ի սենատը գրեթե միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: «Սա ճշմարտության պահ է, որը հետաձգվել է շատ երկար ժամանակով»,- ասել է սենատոր Թեդ Քրուզը բանաձևի ընդունումից հետո:

Ավելի վաղ սենատոր Բոբ Մենենդեսը բազմիցս ներկայացրել է Հայոց ցեղասպանությունն ընդունող բանաձևը, սակայն այն մշտապես արգելափակել են:

Բանաձևին կողմ է քվեարկել 405, դեմ՝ 11 սենատոր: Փաստաթուղթը քվեարկության է ներկայացվել դեմոկրատ Ադամ Շիֆի կողմից:

ԱՄՆ-ի սենատը գրեթե միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև
10610 | 0
Facebook