Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վարչապետն իր քաղաքական թիմի անշարժությունը փորձում է փաթաթել պետական համակարգի վրա». Կարպիս Փաշոյան

00:35, ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2019 թ.
«Վարչապետն իր քաղաքական թիմի անշարժությունը փորձում է փաթաթել պետական համակարգի վրա». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը․․․»։ Սա, իհարկե, մակերեսային և նաիվ պնդում է։ Ո՞վ է ձեռքներդ բռնել, փոխեք պետական համակարգը։ Ինչի՞ չեք փոխում կամ եթե փոխում եք, ապա մինչև հիմա ի՞նչ արտակարգ գործողություններ եք իրականացնել այդ ուղղությամբ։ Մեղավորներ միշտ էլ կգտնվեն, ընդամենը որոնել է պետք։ Իսկ այս պարագայում վարչապետն իր քաղաքական թիմի անշարժությունը փորձում է փաթաթել պետական համակարգի վրա, իսկ դրանից առաջ՝ տարատեսակ դավադրությունների, սաբոտաժների և, իհարկե, ժողովրդի ծուլության։ Ուզում եմ հիշեցնել հետևյալը․ եթե ռեֆորմները Հայաստանում ձախողվեն, ապա միայն մեկ մեղավոր է լինելու և այդ մեկը կառավարող թիմն է։
     Բայց այս դեպքում մի շատ կարևոր օրինաչափություն էլ կա․ համակարգը չի կարող հեղափոխական լինել։ Ընդհանրապես համակարգերն իրենց էությամբ պահպանողական են ու ինչ-որ առումով նաև հակահեղափոխական։ Սա նաև ինքնապաշտպանական մեխանիզմ է։ Բայց ի հակադրություն համակարգի, հեղափոխական պետք է լինի մեթոդը։ Այստեղից տրամաբանական հարց է առաջանում․ արդյոք Փաշինյանի և նրա քաղաքական թիմի մեթոդները հեղափոխակա՞ն են»:

4307 | 0
Facebook