Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջոնսոնը և Լոնդոնի քաղաքապետն ընտրատեղամասեր են գնացել իրենց շների հետ

17:00, հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2019 թ.
Ջոնսոնը և Լոնդոնի քաղաքապետն ընտրատեղամասեր են գնացել իրենց շների հետ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ընտրատեղամաս է գնացել իր շան՝ Դիլան անունով ջեք-ռասել-տերիերի հետ. գրում է РИА «Новости» գործակալությունը։ Sky News-ը իր կայքում տեղադրել է վարչապետի լուսանկարը, որտեղ Ջոնսոնը պատկերված է Ուելսի շների ապաստանից դեռևս սեպտեմբերին վերցրած իր շան հետ:

Twitter- ում մեծ տարածում է գտել «շներն ընրատեղամասերում» հեշթեգը, որի ներքո բրիտանացիները լուսանկարներ են հրապարակում ամբողջ Միացյալ Թագավորության ընտրատեղամասերից, որտեղ էլ պատկերված են զանազան ցեղատեսակների շներ։ Նույն այդ հեշթեգի ներքո Twitter-ում իր տեսագրությունն է տեղադրել նաև Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանը։

8053 | 0
Facebook