Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բախումներ՝ Վրաստանում. ձերբակալվել է 12 ցուցարար

15:15, հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2019 թ.
Բախումներ՝ Վրաստանում. ձերբակալվել է 12 ցուցարար

Թբիլիսիում խորհրդարանի առաջ տեղի ունեցած ցույցի ժամանակ ձերբակալվել է 12 մարդ: Ոստիկանությունը պահանջել է, որպեսզի ցուցարարները բացեն փակված փողոցի երթևեկելի հատվածը, ինչը հանգեցրել է բախումների:
     Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ մտադիր են խոչընդոտել Գերագույն դատարանի թեկնածուների խորհրդարանական քվեարկությունը:

Վրաստանի Ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ, ոստիկանությունը 12 անձի բերման է ենթարկել վարչական իրավախախտումների համար: Այս անձինք ձերբակալվել են 173-րդ հոդվածով (իրավապահներին անհնազանդություն ցուցաբերելու) և 166-ով (մանր խուլիգանություն) նախատեսված խախտումների համար։

Բախումներ՝ Վրաստանում. ձերբակալվել է 12 ցուցարար
6804 | 0
Facebook