Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քոչարյանը մեր հերն անիծեց, մի՞թե այս կառավարությունը չի ուղղելու նրա սխալը». Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներ

12:50, հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2019 թ.
«Քոչարյանը մեր հերն անիծեց, մի՞թե այս կառավարությունը չի ուղղելու նրա սխալը». Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներ

Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները, որոնք շուրջ 16 տարի պայքարում են իրենց իրավունքների համար: Նրանք նախկին իշխանությունների ժամանակ ապօրինություններից տուժած քաղաքացիներն են:

«Երեք ամիս առաջ մեզ հրավիրեցին Ազգային ժողով և հետաքրքրվեցին մեր խնդրով՝ խոստանալով, որ կլուծեն այն, մինչդեռ առ այսօր ոչ մի ձայն չկա: Չգիտենք՝ ի՞նչ եղավ, ի՞նչ են մտածում, մեր հարցերն ի՞նչ փուլում են: Մենք մտածում ենք, որ ձևական էր միգուցե այդ ամենը: Երևի պետք էր, որ Քոչարյանի դեմ մի բան խոսեինք. կանչեցին, որ խոսենք»,- կառավարության անտարբերությունից դժգոհում էին նշված հասցեի նախկին բնակիչները:

«Միթե՞ այս կառավարությունն էլ է նույն կերպ մտածում, ինչ նախորդները: Թե՞ մեր մեռնելուց հետո են ուզում մեր հարցը լուծել. բայց ես չեմ ուզում մեռնեմ, ես ուզում եմ իմ երեխեքը տուն ունենան: Տղաս անտուն ա մինչև հիմա, ինչի՞ պիտի ես կենտրոնում ապրեի և մնայի անտուն»,- ասում էր տուժած բնակիչներից մեկը:

«Քոչարյանը մեր հերն անիծեց, միթե՞ այս կառավարությունը չի ուղղելու նրա սխալը... Գենոցիդ արեցին, բոլոր բնակիչներին հանեցին, շպրտեցին դուրս, ամբողջ Բյուզանդի փողոցից բռնած՝ Աբովյանով վերջացրած... Իրենք ասել են, որ մինչև եկող տարվա Մարտի 1-ը ձեր հարցերը կլուծվեն: Մեզ չեն ասել, ներքին կարգով ենք իմացել»,- նշում էին նրանք՝ խոստովանելով, որ մեծ հույսեր էին կապում Փաշինյանի կառավարության հետ:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի և Բյուզանդի 9 հասցեի բնակարանները դեռևս 2000-ականներին ճանաչվել են հանրային գերակա շահ և նախկին բնակիչներից օտարվել:

| | |
2457 | 1
Facebook