Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կրակոցներ Տավուշի մարզում. կա վիրավոր

11:30, հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2019 թ.
Կրակոցներ Տավուշի մարզում. կա վիրավոր

Տավուշի մարզոմ երեկ ժամը 21:30-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Դիլիջան քաղաքի բնակիչ, 31-ամյա Արման Ղալեչյանն է, ով ըստ բժիշկների հայտարարության՝ կատարվածի մասին ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նա հիվանդանոց է տեղափոխվել Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի Թբիլիսյան խճուղու 61 հասցեում գործող, նախկինում դատապարտված, 34-ամյա Ավագ Բալինյանի կողմից վարձակալական հիմունքներով շահագործվող «Մանարս» ավտոգազալցակայանի դիմացից, որտեղ դեռևս անհայտ տիպի հրազենից վնասվածքներ է:

Պարզվել է, որ Ա. Ղալեչյանին հրազենային վնասվածքները պատճառել է Ա. Բալինյանը, ով այնուհետև դեպքի վայրից Range Rover մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

11717 | 0
Facebook