Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը հաստատել է C-400-ի հետ կապված՝ Ռուսաստանի և Թուրքիայի դեմ պատժամիջոցները

10:35, հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2019 թ.
ԱՄՆ-ը հաստատել է C-400-ի հետ կապված՝ Ռուսաստանի և Թուրքիայի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է օրինագիծը, որով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կկիրառվի՝ Ռուսաստանից С-400 համակարգերի գնման համար, ինչպես նաև Ռուսաստանի դեմ՝ Սիրիային օգնելու համար, գրում է РИА Новости գործակալությունը: Օրինագիծը նախատեսում է Անկարային ամերիկյան զենքի վաճառքի սահմանափակումմ ինչպես նաև պատժամիջոցների կիրառում պաշտպանության նախարարի, ֆինանսների նախարարի և Թուրքիայի գլխավոր շտաբի պետի նկատմամբ: Բացի այդ, առաջարկվում է սահմանափակումներ մտցնել Սիրիայում ռազմական գործողությունների համար թուրքական բանակին զենք մատակարարող երկրների նկատմամբ:

Փաստաթղթի ընդունումից հետո՝ պետքարտուղարը 30 օրվա ընթացքում Պենտագոնի և Ազգային հետախուզության գործակալության ղեկավարների հետ միասին պետք է Սենատին տրամադրի ռուսաստանցիների ցանկը, ովքեր օրենքի ընդունման պահին կամ դրանից հետո «դիտավորյալ արտահանել, տեղափոխել կամ այլ կերպ ֆինանսական, նյութական կամ տեխնիկական աջակցություն են ցուցաբերել Սիրիային, որը սիրիական կառավարության համար օգտակար է եղել պաշտպանական հոդվածները լուսաբանելու համար»: Ներկա պահին օրինագիծը պետք է հաստատվի Սենատի և Ներկայացուցիչների պալատի կողմից, որից հետո ստորագրվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից:

8991 | 0
Facebook