Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեկ այլ կարևոր դրվագ հիշեցի, որը ՀՔԾ-ն, կարծում եմ, պետք է վերարծարծի». Հովսեփ Խուրշուդյան

09:40, հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2019 թ.
«Մեկ այլ կարևոր դրվագ հիշեցի, որը ՀՔԾ-ն, կարծում եմ, պետք է վերարծարծի». Հովսեփ Խուրշուդյան

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անդրիաս Ղուկասյանը ճիշտ է նկատել, որ Սերժ Սարգսյանին ներկայացված մեկ միլիոն դոլարի մեղադրանքը ուղիղ կապ ունի 2013թ. նախագահական ընտրությունների կեղծման հետ։ Ես էլ մեկ այլ կարևոր դրվագ հիշեցի, որը ՀՔԾ-ն, կարծում եմ, պետք է վերարծարծի, օրինակ, նոր ի հայտ եկած հանգամանքների հենքով։ Հիշո՞ւմ եք մի «էպոսագետ» ունեինք, որը 2013-ի նախագահական նախընտրական քարոզարշավի ժամանակ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպեց և հիմա իր պատիժը կրում է բանտում։ Այդ մութ պատմության իրական պատճառն ու իրական պատվիրատուն այդպես էլ չբացահայտվեց, ինչպես որ Հոկտեմբերի 27-ի, կամ Արծրուն Մարգարյանի ու Խորխոռունու դեպքերում։ Ու հիմա ես հարց եմ տալիս՝ Ֆլեշի Բարսեղին պետբյուջեից «գրեֆ» արած միլիոն դոլարը կարո՞ղ է ոչ միայն ընտրակաշառք բաժանելու համար էր, այլ նաև մարդասպաններ վարձելու։ Սա նոր ի հայտ եկած հանգամանք չէ՞: Ինձ թվում է էպոսագետին նորից վերաբացված քննության շրջանակներում հարցաքննել է պետք։ Եթե անգամ պարզվի, որ նրանց այդ միլիոնից չի վճարվել, այլ «վոինի» օրոք թալանած գումարներից-դա էլ է արդյունք։ Բա չիմանա՞նք, թե այն պահին, երբ պարզ էր դառնում, որ Սերժ Սարգսյանը կարող է և չհավաքել բավարար ձայներ-ում էր պետք թեկնածուներից մեկին շարքից հանելը և նախընտրական գործընթացը տապալելը»։

5815 | 0
Facebook