Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանը միայն Երևա՞նն է». Նաիրի Հոխիկյան

23:45, չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2019 թ.
«Հայաստանը միայն Երևա՞նն է». Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ վարչապետը կոչ է անում Ամանորին չմտածել արտասահման մեկնելու մասին և հայացքներն ուղղել Երևանին: Ողջունելի հայտարարություն է պետության ղեկավարի կողմից, բայց հռետորական հարց վարչապետին՝ Հայաստանը միայն Երևա՞նն է:

ՀՀ բոլոր իշխանությունները տարիներ շարունակ Հայաստանի բոլոր ռեսուրսները կենտրոնացրել են Երևանում, իսկ Երևանում էլ՝ մայրաքաղաքի կենտրոնում, մինչդեռ Հայաստանում կարելի է, օրինակ, շատ լավ Ամանոր նշել նաև Գյումրիում, Վանաձորում, Ջերմուկում, Մարտունիում, Արցախում և բազմաթիվ այլ բնակավայրերում:

Եթե ես լինեի վարչապետի տեղը, այլ տրամաբանության ու բարձրորակ տոնակատարություն կազմակերպելու հանձնարարություն կտայի ոչ միայն Երևանի քաղաքապետին, այլև մարզպետներին, և հավատացեք, կարելի է ամբողջ երկրում կազմակերպել համակարգված ու գեղեցիկ այնպիսի տոն, որ յուրաքանչյուր հայաստանցի և յուրաքանչյուր հայ Նոր տարվա տոները հիշի որպես լավագույնը Հայաստանի (Արցախը Հայաստան է) ցանկացած վայրում:

Մարզերում կազմակերպեք նույնպիսի հետաքրքիր թատերական տոնական ներկայացումներ, ինչպես արվում է Երևանում: Մարզերի երեխաներին էլ պարգևեք տոնական տրամադրություն, Ձմեռ պապը թող մարզերի երեխաներին էլ հյուր գնա և մարզային բնակավայրերի հրապարակներում էլ թող երեխաները վայելեն տոնը»:

6506 | 0
Facebook