Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վանեցյանը երկրում տեղի ունեցող գործընթացներին մասնակցության հայտ ներկայացրեց». Բաբկեն Հարությունյան

22:20, չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2019 թ.
«Վանեցյանը երկրում տեղի ունեցող գործընթացներին մասնակցության հայտ ներկայացրեց». Բաբկեն Հարությունյան

«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վանեցյանը հունվարին կխոսի:

«Հայրենիք» զարգացման հիմնադրամ ստեղծելով՝ Արթուր Վանեցյանը երկրում տեղի ունեցող գործընթացներին մասնակցության հայտ ներկայացրեց և այդ հայտը արդարացված է։ Ինչպե՞ս կարող է բազմաթիվ խնդիրներին քաջածանոթ Վանեցյանը ընդունել կրավորական կեցվածք և մասնակցություն չունենալ դրանց լուծմանը, չի կարող, իրավունք չունի, մանավանդ որ արդեն իսկ խոսել է դրանց մասին, հետևաբար և տրամաբանված է հիմնադրամի կողմից ժողովրդավարության ամրապնդման աջակցման նպատակը։ Վանեցյանի կողմից հնչեցված հայտարարությունը, թե «Սորոսի» գրասենյակի գործունեությունը վտանգներ է ներկայացնում Հայաստանի համար, կարող է տպավորություն կամ քարոզչական միֆ ստեղծել, թե նորաստեղծ «Հայրենիք» հիմնադրամի նպատակը «Սորոսի» հիմնադրամի դեմ պայքարն է։ Իրականությունը, բնականաբար, այլ է՝ ԱԱԾ պետի պաշտոնը զբաղեցրած Վանեցյանը չի կարող իրեն թույլ տալ ստանձնել այդպիսի կարևոր, բայց փոքրամասշտաբ առաքելություն։ Չմոռանանք ԱԱԾ պետի պաշտոնի հրաժարականից հետո իշխանության հասցեին Վանեցյանի հնչեցրած գնահատականները ևս, որոնք վեր էին հանում իշխանությունների լուրջ բացթողումները, և հենց այդ բացթողումների շտկման շրջանակում էլ պետք է լինի «Հայրենիք» հիմնադրամի գործունեությունը։
     Ժողովրդավարությունը երկրի անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է, որի զարգացման մանրամասների մասին Վանեցյանը կխոսի հունվարին, ինչպես հայտարարել է»:

| | |
3645 | 1
Facebook