Խնդրում ենք սպասել...

Համացանց

««Սորոսենց» խնդիրը ոչ թե իշխանությունն է, այլ՝ հենց պետությունը». Կարեն Վրթանեսյան

02:10, հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2019 թ.
««Սորոսենց» խնդիրը ոչ թե իշխանությունն է, այլ՝ հենց պետությունը». Կարեն Վրթանեսյան

Razm.info մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Սորոսենք» (շատ պայմանական նշանակում է, քանի որ իրականում միայն Սորոսի փողերով սնվողները չեն այս գործի վրա) միշտ էլ խփել են պետության անվտանգության համակարգերին. բուն ԱԱԾ-ին, ոստիկանությանը, բանակին։ Հիմնական գործողությունը, որ անում էին, վստահության քայքայումն էր առ պետական համակարգեր։

Օբյեկտիվորեն բազմաթիվ խնդիրներ կան ուժային ոլորտում, օբյեկտիվ քննադատության լիքը տեղ։ Բայց «սորոսենք» տասնապատիկ ուռճացնում էին եղած խնդիրները հանրային գիտակցությունում, կամ ընդհանրապես մատից ծծած խնդիրներ էին գցում շրջանառության մեջ, հրահրում էին մարդկանց վախերը և միաժամանակ երբեք չէին զբաղվում իրական խնդիրների կառուցողական քննադատությամբ։

Հեղափոխությունից հետո, երբ «սորոսենք» աննախադեպ իշխանական լծակներ ստացան, այդ թշնամությունը շարունակվեց. տեղ-տեղ քողարկված, տեղ-տեղ՝ բացահայտ։

Ինչից կարելի է եզրակացնել, որ այս մարդկանց խնդիրը ոչ թե իշխանությունն է («մենք պայքարում ենք վատ իշխանության դեմ»), այլ հենց պետությունն է, պետության անվտանգության համակարգը։

As simple as that...»:

| | |
2252 | 0
Facebook