Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա է էականը, թե չէ Jingle bells-ից եք խոսում». Էդուարդ Շարմազանով

19:40, չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2019 թ.
«Սա է էականը, թե չէ Jingle bells-ից եք խոսում». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ ադրբեջանական համայնք, այ ընկեր:

Երբ 1.5 տարի առաջ պնդում էի, որ Նիկոլ Փաշինյանի դեմքով Հայաստանում իշխանության են եկել Լևոն Տեր-Պետրոսյանի միակողմանի փուլային զիջումների կողմնակիցները, շատերը չէին հավատում:

Այսօր արդեն, ՀԱԿ-ի ներկայացուցիչները ուղիղ հայտարարում են, թե Փաշինյանը ցանկանում է վերադարձնել տեր-պետրոսյանական ֆորմատը, իսկ «Իմ քայլի» պատգամավորներից մեկն էլ հայտարարում է Փաշինյանի համաձայնության մասին, որ, այսպես կոչված, ադրբեջանական համայնքը Ալիևի հետ մասնակցի բանակցություններին:
     Բա մեկը չկա՞ ասի՝ ինչ ադրբեջանական համայնք, այ ընկեր:
     Սա միջհամայնքային վեճ չէ, սա ինքնորոշման իրավունքի իրացման հարց է:

Հ.Գ.
     Փաստորեն, երբ ժամանակին Փաշինյանը արտաբերում էր Ղարաբաղի հայեր եզրույթը, պատահականություն չէր, նա գիտեր, որ մի օր համաձայնելու է, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի մասնակցությանը բանակցություններին:

Հ.Հ.Գ.
     Սա է էականը, թե չէ Jingle bells-ից եք խոսում»:

8677 | 1
Facebook