ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրառումը. «Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ քննարկել ենք ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ ուղղված բողոքները:
Փաստորեն, Հայաստանի դատակական եռաստիճան համակարգի կայացրած խայտառակ վճիռների պատճառով Հայաստանը պետական բյուջեից մինչ օրս վճարել է 3 միլիոն դոլարից ավելի գումար, որոնց զգալի մասը Հյուսիսային պողոտայի խուլիգան ավանտյուրայի պատճառով, երբ մարդկանց դուրս շպրտեցին իրենց տներից ու գրոշների փոխհատուցում տվեցին: Մենք քննարկելու ենք օրենսդրորեն այս խնդիրը կարգավորելու հարցը, որպեսզի տարբեր հանցագործ պաշտոնյաների անօրինականությունների պատճառով չվճարի պետությունը` հարկատուների հաշվին:
Բնականաբար, քննարկեցինք նաև ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական հրոսակների կողմից հայ զինվորների և խախաղ բնակչության խոշտանգումների հարցը, որոնցից մի քանիսը այս պահին Եվրոպական դատարանի քննության տիրույթում են:
Մի բան, սակայն, հասկանալի չէ, թե էդ ո՞ր չափորոշիչներով է Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանը Թալիշում, Խալափյանների ընտանիքի անմարդկային խոշտանգումը, ծեր մարդկանց անարգումը, համարել ոչ բավարար ապացույց` ազերի ահաբեկիչների դեմ վարույթ սկսելու համար:
Սրանք հարցեր են, ինչպես նաև Գուրգեն Մարգարյանին կացնահարած անասուն Սաֆարովի հարցը, որի վերաբերյալ առաջիկայում կլինի ՄԻԵԴ-ի որոշումը, որ ամեն օր ու ժամ պիտի լինեն մեր աշխատանքային օրակարգում»: