Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հոկտեմբերի 2-ին ԱԺ բակում ՀՀԿ-ականներն ասացին՝ մեզ չթերագնահատեք». Ալեն Սիմոնյանը գաղտնիք բացեց

13:15, չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2019 թ.
«Հոկտեմբերի 2-ին ԱԺ բակում ՀՀԿ-ականներն ասացին՝ մեզ չթերագնահատեք». Ալեն Սիմոնյանը գաղտնիք բացեց

«Հայաստանի Հանրապետությունը զավթված է եղել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից: Քաղաքական առումով այդ 2 անձինք տասնամյակներ շարունակ ստեղծել են այն Հայաստանը, որը պետք է սպասարկեր մեկ Ռ. Քոչարյանին, մեկ՝ Ս. Սարգսյանին: Եվ այդ սպասարկման միջոց է եղել դատական համակարգը: Այն լիովին ստեղծված է եղել, որպեսզի սպասարկի այդ ռեժիմին: Այս պատճառով էլ միջազգային կազմակերպությունները բազմիցս հնչեցրել են քաղաքական բանտարկյալ արտահայտությունը: Տնտեսական ոլորտում սեփականատերեր փոխելու, դատավորներին Բաղրամյան 26-ից զանգելու արտահայտությունները եղել են շրջանառության մեջ մինչ իմ քաղաքականության մեջ մտնելը». դեկտեմբերի 11-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Իմ քայլից» ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա պնդեց, որ այսօր դատական համակարգում խնդիր կա, ինչը չի հերքում անգամ ընդդիմություն ԲՀԿ-ն՝ ասելով, թե նախկին իշխանությունն իրենց աչքի լույսը չէ:

Անդրադառնալով այն մեղադրանքին, թե իրենք ուզում են ունենալ իրենց հաճո դատական իշխանություն, ԱԺ փոխնախագահն ասաց, որ եթե իրենք նման ցանկություն ունենային, կգնային այդ քայլին: «Այդ համակարգը պատրաստ է եղել սպասարկել օրվա իշխանության պահանջները: Իշխանությունը դրանից հրաժարվել է: Մենք ուզում ենք ձևավորվել դատական անկախ համակարգ: Սա է իրողությունը»,- նշեց բանախոսը:

Ա.Սիմոնյանը մի բացահայտում էլ արեց՝ 2018թ. հոկտեմբերի 2-ի հետ կապված, երբ փորձ արվեց կանգնեցնել համաժողովրդական շարժումը: Դրանից 2 օր առաջ ԱԺ բակում տոնախմբության ժամանակ, երկու ՀՀԿ-ական, անունները Ա.Սիմոնյանը չբացահայտեց, ասել են. «Մենք ձեզ թերագնահատեցինք, հիմա էլ դուք եք մեզ թերագնահատում: Տեսեք, թե մի քանի օր անց ինչ կլինի»:

2 օր անց տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ը:

8407 | 0
Facebook