Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը պատմել է կամավորների կողմից գտած եղբոր գերեզմանի մասին

13:35, չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2019 թ.
Պուտինը պատմել է կամավորների կողմից գտած եղբոր գերեզմանի մասին

Լենինգրադի շրջափակման ժամանակ զոհված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եղբոր գերեզմանը գտել են որոնողական ջոկատների կամավորները: Այս մասին Պուտինը պատմել է Քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհրդի նիստում, հայտնում է ТАСС գործակալությունը:

Պուտինի խոսքով, նրա եղբայրը (խմբ․՝ Ալբերտ Պուտինը) թաղված է եղբայրական գերեզմանում՝ Սանկտ Պետերբուրգի Պիսկարևսկու գերեզմանատանը: Ռուսաստանի ղեկավարը պատմել է, որ ծնողները չեն իմացել, թե որտեղ է գտնվում եղբոր դին: «Նրանք պարզապես ծանուցում են ստացել, որ նա մահացել է, և դա շրջափակման ժամանակ էր»,- ասել է Պուտինը:

7984 | 0
Facebook