Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք երբևէ չենք նշել, որ այս նախագծով գնում ենք ճգնաժամի լուծման». Լիլիթ Մակունց

11:50, չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2019 թ.
«Մենք երբևէ չենք նշել, որ այս նախագծով գնում ենք ճգնաժամի լուծման». Լիլիթ Մակունց

Դեկտեմբերի 11-ին ԱԺ նիստում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի անցնելու նախագծի քննարկման ժամանակ, ԲՀԿ խմբակցության իր գործընկեր Նաիրա Զոհրաբյանին խորհուրդ տվեց մանիպուլյացիայով չզբաղվել:

«Երբեք չի հնչել արտահայտություն, որ դուք մեր դուրը չեք գալիս, հեռացե՛ք: Չի եղել «Իմ քայլը» խմբակցության կողմից հանրային, հրապարակային, պաշտոնական, ոչ պաշտոնական նման արտահայտություն: Փոխարենը մենք լսում ենք ԲՀԿ խմբակցության կողմից ցանկացած փոփոխության գնալը մերժելու, թույլ չտալու մոտեցումներ: Մենք երբևէ չենք նշել, որ այս նախագծով գնում ենք ճգնաժամի լուծման: Մենք ասում ենք, որ ճգնաժամի լուծման համար անհրաժեշտ է ձեռնարկել քայլեր, և այս քայլը կարող է հանդիսանալ դրանցից մեկը: Այս նախագծով մենք առաջարկում ենք խորքային բարեփոխումներ իրականացնել համերաշխության մթնոլորտում, իսկ համերաշխությունը չի լինում միակողմանի: Սա ձեռքսեղմման առաջարկի նախագիծ է, որով մենք գտնում ենք, որ կարող է մեկնարկ տրվել դատաիրավական համակարգում, տվյալ պարագայում ՍԴ-ում խորքային բարեփոխումներ իրականացնելուն», հայտարարեց Իմ քայլը» խմբակցությանղեկավար ԼիլիթՄակունցը՝ կրկին հիշեցնելով իրենց չվերագրել արտահայտություններ, որոնք իրենք չեն ասել:

5263 | 0
Facebook