Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՊՎԾ-ն ուսումնասիրություն է իրականացրել «ՋՐԱՌ» ՓԲԸ-ում. արձանագրվել են խախտումներ և թերություններ

11:30, չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2019 թ.
ՊՎԾ-ն ուսումնասիրություն է իրականացրել «ՋՐԱՌ» ՓԲԸ-ում. արձանագրվել են խախտումներ և թերություններ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի «ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերությունում: Ուսումնասիրությունն իրականացվել է 2014-2018 թվականներն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ: Արձանագրվել են 2,103,987.7 հազ. (երկու միլիարդ հարյուր երեք միլիոն ինը հարյուր ութսունյոթ հազար յոթ հարյուր) դրամի խախտումներ և թերություններ։ Մասնավորապես՝
     - Գարնան նախապատրաստական աշխատանքների շրջանակներում առանց աշխատանքների կատարման ծախսը հիմնավորող փաստաթղթերի՝ թերությունների և կատարողական ակտերի, կատարվել են 1,001,433.3 հազ. (մեկ միլիարդ մեկ հազար չորս հարյուր եռեսուներեք հազար երեք հարյուր) դրամի չհիմնավորված և անարժանահավատ ծախսեր:
     -Ընկերության պայմանագրային աշխատակիցների անվամբ հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթերի համաձայն դուրս է գրվել, սակայն այդ անձանց չի վճարվել 40,758.8 հազ. (քառասուն միլիոն յոթ հարյուր հիսունութ հազար, ութ հարյուր) դրամի աշխատավարձ:
     -Ընկերությունը 318,618.0 հազ.խմ ոռոգման ջուրը իրական ծավալներով չհաշվառման արդյունքում պակաս է հաշվարկել և ջրի կառավարման համակարգում հասույթ չի ձևավորել 321,804.0 հազ. դրամ:
     - էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցության փոխհատուցման համար ՀՀ պետական բյուջեից պահանջել և ստացել են 386,725.5 հազ. (երեք հարյուր ութսունվեց միլիոն յոթ հարյուր քսանհինգ հազար, հինգ հարյուր) դրամ ավելի գումար:
     - Խախտելով հաստատված ոռոգման ջրի կորուստների առավելագույն ընդունելի մակարդակները՝ ջրի կորուստի ծավալների ընդունելի մակարդակներից գերազանցել են 90,372.8 հազ. մ³-ով, որը ջրտուքի դեպքում դրամային արտահայտությամբ կազմում է 204,590.6 հազ. (երկու հարյուր չորս միլիոն հինգ հարյուր ինսուն հազար, վեց հարյուր) դրամ:
     - Անարդյունավետ կառավարման արդյունքում ընդհանուր 1,145.0 հազ.կվտ էլ.էներգիայի ավել ծախս է կատարվել 44,105․4 (քառասունչորս միլիոն հարյուր հինգ հազար չորս հարյուր) հազ. դրամի չափով, որի արդյունքում ՀՀ պետական բյուջեից նույն գումարի չափով ավելի սուբսիդիայի գումար է ստացվել։
     - Ընկերության մի շարք աշխատակիցներ բացակայել են Հայաստանի Հանրապետությունից, սակայն այդ ընթացքում նրանց վճարվել են աշխատավարձեր՝ 11,897.6 հազ. (տասնմեկ միլիոն ութ հարյուր ինսունյոթ հազար վեց հարյուր) դրամի չափով։
     - Ընկերության կողմից առանց սկզբնական հաշվառման փաստաթղթերի դուրս է գրվել 55,242.1 հազ. (հիսունհինգ միլիոն երկու հարյուր քառասուներկու հազար, մեկ հարյուր) դրամ սկզբնական արժեք ունեցող թվով 36 հիմնական միջոցներ, որոնց դուրսգրումն իրականացվել է առանց շուկայական արժեքի գնահատման և դրանց վերաբերյալ չեն կազմվել հիմնական միջոցների շահագործումից հանման ակտեր։
     - 2014 թվականի գույքի փոխանցման ակտի և 2017 թվականին կատարված գույքագրման տվյալների համաձայն` առկա է 5,097.6 հազ. (հինգ միլիոն ինսունյոթ հազար վեց հարյուր) դրամի խողովակաշարի պակասուրդ և 407.2 հազ. (չորս հարյուր յոթ հազար երկու հարյուր) դրամի խողովակաշարի ավելցուկ:
     - ՀՀ կառավարության որոշմամբ դրամաշնորհի ծրագրի շրջանակներում Ընկերությանը տրամադրված գումարից չի ծախսվել 26,668.7 (քսանվեց միլիոն վեց հարյուր վաթսունութ հազար յոթ հարյուր) հազ. դրամ, որը ուսումնասիրություն իրականացնող խմբի պահանջով վերադարձվել է ՀՀ պետական բյուջե:
     - Ընկերության կողմից Ապարանի ջրամբարից բաց է թողնվել 5,204.9 հազ․խմ չհաշվառված ջուր, որը ինքնահոս եղանակով ոռոգման ջրի մատակարարման 1․01 դրամ սակագնով հաշվարկելիս կազմում է 5,256.9 (հինգ միլիոն երկու հարյուր հիսունվեց հազար ինը հարյուր) հազ․ դրամ։
     - Ընկերությունն իր կարիքների համար խախտելով «Գնումների մասին» օրենքի, ՀՀ Կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի թիվ 168-Ն և 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշումներով սահմանված պահանջները, կատարել է ապրանքների և ծառայությունների գնում:
     Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն:

4220 | 0
Facebook