Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սա անաշխատ եկամտի օրինականացման նախագիծ է». Տարոն Սիմոնյան

10:40, չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2019 թ.
«Սա անաշխատ եկամտի օրինականացման նախագիծ է». Տարոն Սիմոնյան

Դեկտեմբերի 11-ին ԱԺ-ն շարունակում է քննարկել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի և կից նախագծերի փաթեթը: Հիշեցնենք, որ դրա համաձայն՝ այն դատավորները, ովքեր մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական կներկայացնեն, լիազորությունները դադարելուց հետո` մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը, կստանան կենսաթոշակ` հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբ հաշվարկված աշխատավարձի չափով:

Նիստում ընդդիմադիր խմբակցությունները վերահաստատեցին, որ իրենք դեմ են նախագծին: ԼՀԿ-ից Տարոն Սիմոնյանն ասաց. «Ձեր նպատակների և ձեր ընտրած միջոցների միջև անդունդն անընդհատ մեծանում է: Դուք առաջարկում եք մի նախագիծ, համաձայն որի խրախուսում եք, ինստիտուցիոնալ մակարդակի եք բարձրացնում, օրինականացնում եք անաշխատ եկամուտը: Անձինք, ովքեր ձեր կարծիքով օրենսդրությունը խախտել են, ոտնահարել են Սահմանադրությունը, ձեր իսկ առաջարկությամբ հարկատուների գրպանի հաշվին գնում են վաստակած հանգստի: Այս նախագիծն իրավական, սոցիալական, քաղաքական տրամաբանություն չունի: Նման անտրամաբանական եղանակներով դուք չեք կարող ձեր առջև դրված խնդիրը լուծել: Սա անաշխատ եկամտի օրինականացման նախագիծ է»,- հայտարարեց Սիմոնյանը:

5610 | 1
Facebook