Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մի՞թե դժվար էր պարզել». Ժիրայր Սեֆիլյան

11:05, չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2019 թ.
«Մի՞թե դժվար էր պարզել». Ժիրայր Սեֆիլյան

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԲԱՑԱՏՐԵԼՈՒ ԱՌԻԹՈՎ
     Ցանկալի էր, օրինակ, իմանալ, թե ԱԱԾ կոչեցյալ կառույցը, որ իրեն ներկայացնում է որպես պետության միջնաբերդ և իրավունքի առաջամարտիկ, ի վերջո ավարտե՞ց պետության ղեկավարին և որոշակի շրջանակի քաղաքական գործիչներին ֆիզիկապես ոչնչացնելու վերաբերյալ Վիտալի Բալասանյանի հրապարակային հայտարարությունների ուսումնասիրությունը։
     Արդեն ավելի քան երկու ամիս է անցել։ Ինքն իրեն օրնիբուն գովազդող այդ կառույցի համար մի՞թե դժվար էր պարզել, թե արդյոք ֆիզիկապես ոչնչացնելու վերաբերյալ ուղիղ սպառնալիքները հիմքեր չե՞ն քրեական գործ հարուցելու համար»։

5875 | 1
Facebook