Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է «Roxette» խմբի վոկալիստ Մարի Ֆրեդրիքսոնը

21:00, երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2019 թ.
Մահացել է «Roxette» խմբի վոկալիստ Մարի Ֆրեդրիքսոնը

Մահացել է «Roxette» խմբի վոկալիստ Մարի Ֆրեդրիքսոնը։ Նա 61 տարեկան էր: «Մեծ ցավով մենք ստիպված ենք հայտնել մեր սիրած երգչուհիներից մեկի մահվան մասին: Մարի Ֆրեդրիքսոնը մահացել է դեկտեմբերի 9-ի առավոտյան իր բնակարանում` երկարատև հիվանդությունից հետո», հայտարարել է «Roxette» խմբի մենեջերը:
     2002-ին երգչուհու մոտ ախտորոշել է ուղեղի քաղցկեղ: Վիրահատությունից հետո հաջորդել է վերականգնման երկար շրջանը: Հետագայում Ֆրեդրիքսոնը վերադարձել է բեմ, սակայն 2016-ին բժիշկների խորհրդով նա վերջնականապես հեռացել է բեմից:
     «Roxette» խումբը հիմնվել է 1986թ.-ին։ Բացի Ֆրեդրիքսոնից՝ դրա անդամ է կիթառահար Փեր Հեսլեն։

13949 | 0
Facebook