Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կառավարությունում տեղյա՞կ են մարզպետարանի նման աշխատելաոճին». Վահրամ Բաղդասարյան

01:05, չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2019 թ.
«Կառավարությունում տեղյա՞կ են մարզպետարանի նման աշխատելաոճին». Վահրամ Բաղդասարյան

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվս մեկ անգամ ստիպված եմ արձագանքել Լոռու մարզպետարանի անտրամաբանական, ոչ մասնագիտական հրապարակմանն ու անհեթեթ քրեական գործի հարուցմանը: Խոսքը վերաբերում է Վանաձոր քաղաքի Թումանյան 12 հասցեում գտնվող «ՎԱԲԱ» ՍՊԸ-ին պատկանող նախկին մորթու մուշտակի ֆաբրիկայի տարածքին: Հիսուն տարուց ավելի պատմություն ունեցող ֆաբրիկայի արտադրական շինությունները երկրաշարժից հետո ամբողջությամբ թալանվեց, ավերվեց և սննկացավ: «ՎԱԲԱ» ՍՊԸ-ի կողմից ավերված շինությունները սեփականաշնորհվեց, հետո վարկային միջոցներով իրագործվեց իր նախադեպը չունեցող հանգստյան գոտու ներդրումային ծրագիր, որը 70 տոկոսով ավարտված է: Ուշագրավն այն է, որ սա «ՎԱԲԱ» ընկերության հետ կապված երկրորդ դեպքն է, (նախորդը՝ «Արտեկ» ճամբարի հետ կապված հրապարակումն էր): Այսօրինակ հրապարակումները ի հայտ են գալիս ներդրողների հետ բանակցությունների փուլում: Անկասկած, նպատակը մեկն է՝ խոչընդոտել նշված ընկերության ներդրումային ծրագրերը: Հավատացնում եմ, մարզպետարանի նման մոտեցումը կարող է մի քանի ամսով ձգձգել աշխատանքները, բայց չի հաջովի տապալել այն: Հարց է առաջանում՝ արդյոք կառավարությունում տեղյա՞կ են մարզպետարանի նման աշխատելաոճին: Եվս մեկ անգամ հորդորում եմ Լոռու մարզպետին, եթե չես կարողանում օգնել, միտումնավոր մի խոչընդոտիր ներդրումային ծրագրերին, միևնույն է, դրանք պետք է կյանքի կոչվեն:
     Կից ներկայացնում եմ հանգստյան գոտու հին և նոր լուսանկարները»:

6979 | 1
Facebook