Խնդրում ենք սպասել...

Համացանց

Վանեցյանը շնորհակալություն է հայտնել Քադիրովին

20:00, երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2019 թ.
Վանեցյանը շնորհակալություն է հայտնել Քադիրովին

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ինստագրամյան իր էջում շնորհակալություն է հայտնել Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովին իր ծննդյան օրվա շնորհավորանքի համար և նրա հետ լուսանկարներ հրապարակել։

Լուսանկարներին կից Վանեցյանը գրել է․ «Հարգելի Ռամզան Ահմադի, սիրելի եղբայր, անկեղծորեն շնորհակալ եմ ջերմ շնորհավորանքների համար։ Բարձր եմ գնահատում մեր մարդկային և տղամարդկային ընկերությունը։ Օգտվելով առիթից ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել հայ-ռուսական բարեկամական, ռազմավարական հարաբերությունների ամրապնդման գործում ձեր ներդրման համար։ Թող Բարձրյալը պահպանի մեր ժողովուրդներին»,-գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը ինստագրամյան իր էջում շնորհավորել է Արթուր Վանեցյանին:

5766 | 0
Facebook