Խնդրում ենք սպասել...

Համացանց

Նարեկ Սարգսյանը կտեղափոխվի Հայաստան

15:50, երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2019 թ.
Նարեկ Սարգսյանը կտեղափոխվի Հայաստան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը սոցցանցի միջոցով տեղեկացրել է. «Հաշվի առնելով հանրային լայն հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Չեխիայի Հանրապետության իրավասու մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Նարեկ Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը:
     Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Նարեկ Սարգսյանի տեղափոխումը»:

9494 | 0
Facebook