Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Լոռեցյանի կալանավորումից հետո այս փաստարկը չի աշխատում». Սուրեն Սուրենյանց

05:30, չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2019 թ.
«Լոռեցյանի կալանավորումից հետո այս փաստարկը չի աշխատում». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում աղքատ է 700 հազար մարդ։ Նրանք ամսական ծախսում են ամենաշատը 42 հազար դրամ։ Ծայրահեղ աղքատները 30 հազար են, նրանց ամսական ծախսը 24 հազար դրամ է։ Այսպիսի երկրում պետական պաշտոնյաների պարգևավճարները ցինիզմի դրսևորում են։ Վարչապետն ակնարկում է, որ բարձր ռոճիկը հակակոռուպցիոն մոտիվ ունի, բայց փոխնախարար Լոռեցյանի կալանավորումից հետո այս փաստարկը, մեղմ ասած, չի աշխատում»։

6351 | 0
Facebook